вторник, 19 марта 2013 г.

Խորհուրդներ Ձեր մազերը արագ երկարացնելու համար

Խորհուրդ 1: B վիտամինների, ամինո թթուների, երկաթի, սպիտակուցների օգտագործումը այն բանալին է, որի շնորհիվ Ձեր մազերը կսկսեն արագ աճել: Ձեր սննդի մեջ ավելացրեք այնպիսի ուտելիքներ, ինչպիսիք են` լոբին, սպանախը, կանանչ պղպեղը, լոլիկը, սունկը, կաթը, ձուն:

Խորհուրդ 2: Կանոնավոր գլխի մերսում, ցանկալի է մազի ձեթով, որը կխթանի մազերի արագ աճին:

Խորհուրդ 3: Օգտագործեք մազերի դիմակներ, ինչպիսիք են` ձվով դիմակներ, մածունով և այլն: Չմոռանանք, որ աճի տեմպը նաև կախված է գենետիայից: Չսպասեք զարմանահրաշ արդյունքներ:

Խորհուրդ 4: Առնվազն յուրաքանչյուր 10-12 շաբաթը մեկ հեռացնել մազերի ճյուղավորված ծայրերը: Սակայն այն չի խթանում մազերի առագ աճմանը, բայց այն կանխում է մազերի հետագա վնասումը:

Խորհուրդ 5: Հետևեք ամենօրյա մազերի խնամքի ռեժիմին: Սակայն կարիք չկա օրվա մեջ մի քանի անգամ սանրել դրանք: Քանի որ այն մեծացնում է մազերը շուտ ճյուղավորվելու հավանականությունը:

Խորհուրդ 6: Փորձեք շատ ամուր չկապել մազերը: Քանի դա թուլացնում է մազարմատները:

Խորհուրդ 7: Օգտագործեք կոնդիցիոներներ, այն կօգնի մազերը ավելի հարթ պահել:

Խորհուրդ 8: Որքան հնարավոր է խուսափեք մազերն ուղիղացնող սարքերից:

Խորհուրդ 9: Ընտրեք մազերի խնամքի միջոցներ ըստ Ձեր մազերի տեսակի:

Խորհուրդ 10: Մազերը լվանալուց օգտվեք սառը կամ գոլ ջրից: Սարը ջուրը կոգնի նաև Ձեր մազերը փայլուն դարձնելու գործում:

0 коммент.:

Отправить комментарий